Հիշարժան տարեթվեր
ՀՀ ԱՆ. Մեծանուն բժշկապետի 85-ամյակն է
Հունվարի 31-ին մեծանուն բժշկապետ, մեր հարգարժան ուսուցիչ, մեծ գիտնական ու կազմակերպիչ, Հայաստանի առողջապահության երկարամյա նախարար, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի 85-ամյակն է։ Բազմակողմանի զարգացած ու հեռատես գործիչը մինչև այսօր էլ շարունակում է իր դերակատարությունն ունենալ առողջապահության ոլորտի զարգացման գործում։
1975-1989թթ.-ին` լինելով Հայաստանի առողջապահության մինիստր, իրեն բնորոշ խորաթափանցությամբ մեր փոքրիկ հանրապետությունում մշտապես ներդնելով նորն ու առաջադեմը` ամուր հիմքեր էր նախապատրաստում համակարգի այսօրվա զարգացումների համար։ Այդ տարիներին կառուցվեցին բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կենտրոններ, կլինիկական ու գիտական ինստիտուտներ։ Մեծ թափ հաղորդվեց շրջանային հիվանդանոցաշինությանը։ Առանձին դեպքերում Հայաստանն օրինակ էր դառնում ԽՍՀՄ այլ հանրապետությունների համար։ 1992-ին, երբ երկիրը տնտեսական ծանր վիճակում էր, ակադեմիկոս Գաբրիելյանը` համագործակցելով միջազգային հեղինակավոր կառույցների հետ, կարողացավ Հայաստանում ստեղծել «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնը», որ նույնպես առաջինն էր հետխորհրդային երկրներում։
Կենտրոնի հիմնադրումն անչափ կարևոր էր առաջին հերթին մեր բնակչության առողջության և դեղերի անվտանգության ապահովման գործում։
Դեռ գործունեության ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականն իր գիտելիքներն ու մոտեցումները մեծ մարդուն բնորոշ շռայլությամբ էր փոխանցում սաներին։ Էմիլ Գաբրիելյանն անվերապահորեն սատարում և կանաչ ճանապարհ էր հարթում` վստահելով անձի մասնագիտական կարողություններին ու գաղափարներին։ Ես հպարտ եմ, որ Էմիլ Գաբրիելյանի սաներից մեկն եմ եղել` արժանանալով նրա աջակցությանն իմ կայացման գործում։
Շնորհավոր ծննդյանդ օրը, սիրելի՛ ուսուցիչ, մեծանուն մարդ և ականավոր բժշկապետ։
Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար
01.02.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ